Դու անտարբեր աշխարհ, Կպտըտիս անկախ, Նայե մարդոց վերա, Սեր կկանչին, որ գա: Կարոտ մտե սրտեր, Կանե անգութն ավեր, Քեզի գամ Տիրամեր, Անեմ աղոթք ու երգ: Լույս մը դու տուր զիս ի լուր, Հույս մը հանգածին տանիմ ի հուր, Տանիմ հասցնիմ հեռու, Բաժան սրտերուն տալու, Անհուն սերամենուն... Լույս մը դու տուր զիս ի լուր, Հույս մը հանգածին տանիմ ի հուր, Տանիմ հասցնիմ հեռու, Բաժան սրտերուն տալու, Անհուն սերամենուն... Զի դու ես բարեխոս, Ասա ունկին Անոր, Սիրող սրտեր կարոտ Հասնին իրար մի օր: Հոգիս բացեմ ի տես, Քանց անմարմին, ան «Ես», Քեզի գամ Տիրամեր, Անեմ աղոթք ու երգ: Լույս մը դու տուր զիս ի լուր, Հույս մը հանգածին տանիմ ի հուր, Տանիմ հասցնիմ հեռու, Բաժան սրտերուն տալու, Անհուն սերամենուն... Լույս մը դու տուր զիս ի լուր, Հույս մը հանգածին տանիմ ի հուր, Տանիմ հասցնիմ հեռու, Բաժան սրտերուն տալու, Անհուն սերամենուն... Արև ելավ նորեն -- կշաղի սեր, Քամին բերավ ամպեր -- կլացի սեր, Արցունք դիպավ հողին՝ տվավ ծիլեր: Ջրեր դառան օվկեան -- անհատակ սեր, Կայծակ զարկեց ժայռին -- ճառագեց սեր: Միայն մարդոց սեր չհասավ այս մեծ աշխարհին մեջ... Լույս մը դու տուր զիս ի լուր, Հույս մը հանգածին ի հուր, Տանիմ հասցնիմ հեռու, հեռու...